Դերասանուհիների COVID-19–ով վարակվելուց հետո «Բեկորներ» հեռուստասերիալը վերսկսել է նկարահանումները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ» հեռուստասերիալը դադարեցրել է նկարահանումները անձնակազմում COVID-19 վարակակիրներ ունենալու պատճառով։ Վարակվածների թվում էին նաև դերասանուհիներ Իննա Խոջամիրյանն ու Իրինա Այվազյանը։

Իննան Ինստագրամի իր էջում հայտնել է, որ նկարահանումները վերսկսվել են, շուտով հեռուստասերիալը կրկին կցուցադրվի։

««Ուզում եմ տեղեկացնել, որ մենք վերսկսեցինք մեր նկարահանումները և շատ շուտով եթերում կլինենք»,- ասել է Իննան։