«Կինստագրամ» սիթքոմից հայտնի դարձած դերասան, հումորիստ Նորայր Նիկոյանն ու սիրելին՝ Լուսինե Թովմասյանը, օրերս ծնողներ են դարձել: Այս մասին հայտնում է Bravo.am-ը։
Փոքրիկի լույս աշխարհ գալու լուրով երիտասարդ հայրիկը կիսվել է Ինստագրամի իր էջում: Նա իր էջի «Stories» բաժնում հրապարակել է երեխայի ծննդյան վկայականի լուսանկարը:
Զույգը երեխայի սեռը պարզել էր դեռ հարսանիքի ժամանակ. Նորայրն ու Լուսինեն պսակադրվել են մարտին: Թեմատիկ փուչիկի միջոցով նրանք պարզել էին, որ իրենց առաջնեկը տղա է լինելու: