«Շամիի ու Տոլիկի առավոտը»․ Գարիկ Պապոյանը հերթական զվարճալի տեսանյութն է հրապարակել

Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը Ինստագրամի իր էջում նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել իր թութակի և շան մասնակցությամբ։

Հրապարակված տեսանյութում Գարիկը բացում է շան կերի փաթեթը ու նրան կերակրում, բայց թութակին ուտելու ոչինչ չի տալիս։ Թութակը կտուցով փորձում է վերցնել այն մկրատը, որով Գարիկը բացել է շան կերի տուփը` հասկացնելով, որ Տոլիկն էլ սոված է։

«Շամիի ու Տոլիկի առավոտը»,- տեսանյութին կից գրել է Պապոյանը։ Նրա հետևորդները ևս հումորային մեկնաբանություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում թութակը կտուցով վերցնում էր ծխախոտի մնացորդը, ապա գինու փոքրիկ շիշը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)