Մայրանալուց ի վեր առաջին անգամ սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին պոդիում է բարձրացել (լուսանկարներ)

Հայտնի սուպերմոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին որդու՝ Սիլվեստրի ծնվելուց հետո վերադարձել է պոդիում: Խոսքը Savage X Fenty նոր հավաքածուի ցուցադրության մասին է. համապատասխան լուսանկարները հայտնվել են Instagram-ում:

Ռատակովսկին հանդես է եկել վառ մանուշակագույն երանգի երկու կտորից բաղկացած լողազգեստով և բարձրակրունկ սանդալներով: Դիտարժան կերպարը համալրվել է ոսկե զարդերով, վառ դիմահարդարմամբ և անսովոր սանրվածքով:

Հիշեցնենք, որ Ռատակովսկին իր առաջնեկին լույս աշխարհ է բերել մարտի 8-ին: Տղայի ծնվելուց հետո նա այնքան արագ է վերականգնել կազմվածքը, որ դարձել է բուռն քննարկումների օբյեկտ: