Տար ինձ այստեղից. Օլգա Բուզովան թռել է Գալուստյանի շալակը (տեսանյութ)

Հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան տեսանյութ է հրապարակել հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ ու ցուցադրել աֆրիկյան իրենց արկածները։

Տեսանյութում Գալուստյանը դիմավորել է Բուզովային և նրան բազմաթիվ հաճոյախոսություններ ասել։ Բուզովան էլ ի պատասխանը հումորիստին ասել է «քաղցրիկ» ու պահն օգտագործելով թռել Գալուստյանի շալակին։

««Տար ինձ այստեղից։ Եթե դուք գրեք`«աչքով տուր, եթե գերի ես ընկել», ես աչքով կտամ»,- այդ պահին ասել է Գալուստյանը: Բուզովան էլ իր հերթին հայտարարել է, որ պետք էր ավելի շուտ մտածել և արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու համար։

Նշենք, որ Բուզովան և Գալուստյանը նկարահանվում են «Աստղերն Աֆրիկայում» նոր շոու ծրագրում։ TNT հեռուստաալիքի նախագիծը մեկնարկում է աշնանը, գլխավոր մրցանակի համար կպայքարեն 15 աստղեր: