Ամուսինը մի օր պահում է քեզ, մի օր՝ ոչ․ Պետրոսյանի կնոջ գրառումն ու հետևորդների արձագանքը

Ռուսաստանաբնակ հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, Ինստագրամում խոսել է հարուստ ամուսին ունենալու և աշխատանքը չթողնելու մասին։ Նա ամառային լուսանկար է հրապարակել, որն արվել է ծովի ափին ու գրել․

«Ես ձգձգում էի ամառը որքան կարողանում էի։ Ժամանակն է իրականություն վերադառնալու»։

Հետևորդներից մի քանիսն առաջարկել են նրան երկարացնել ամառը՝ մեկնելով տրոպիկական կղիզներ կամ Կուբա։ Սակայն այդ առաջարկը միայն ծիծաղեցրել է Բրուխոնովային։

«Իսկ ո՞վ է աշխատելու»,- հարցրել է նա։

Նրան էլ պատասխանել են, թե ապահովված ամուսին ունի, կարող է և չաշխատել։ Սակայն Բրուխունովան համամիտ չի եղել այդ կարծիքին․

«Ես աշխատում եմ, որովհետև սիրում եմ այն գործը, որով զբաղվում եմ։ Որովհետև բարձրագույն կրթություն ունեմ։ Եվ հետո՝ ամուսինն ինքնուրույն մարդ է, այսօր նա պահում է ձեզ, վաղը՝ ոչ։ Ի՞նչ եք անելու այդ դեպքում»,- գրել է նա։

Հիշեցնենք` 2019-ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 2020-ի մարտի 13-ին ծնվել է նրանց որդին՝ Վահանը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)