Սոֆի Մխեյանը և Դավիթ Աֆրիկյանը զուգերգով են կատարել «Գնա գալիս եմ» երգը (տեսանյութ)

Երգչուհի Սոֆի Մխեյանը շաբաթներ առաջ ներկայացրեց «Գնա գալիս եմ» երգը, որը դարձավ ամռան հիթերից մեկը։ Երգչուհին Ինստագրամի իր էջում հայտնել է, որ երգը Youtube-ում հավաքել է 1.000.000-ից ավելի դիտում։

Երգչուհին երգը տեսահոլովակով չէր ներկայացրել, սակայն դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ սիրային ու խենթ ֆոտոշարք էին արել, որով էլ ներկայացրել էին երգը։ Սոֆին պարբերաբար նաև տեսանյութեր էր ներկայացնում Դավթի հետ։ 1.000.000-ի սահմանը հատելու առթիվ էլ Սոֆին նոր հոլովակ է ներկայացրել Դավթի հետ։ Այս անգամ ոչ միայն Սոֆին է երգում, այլև Դավիթը։

«Առաջին իսկ րոպեից դուք ընդունեցիք, սիրեցիք, լսեցիք ու տարածեցիք այս երգը։ Ձեր ջերմությունն ու սերն անսահման է։ Երգս, չունենալով տեսահոլովակ ու անգամ չլինելով դեռ մեկ ամսական, հասցրեց գրավել միլիոնավոր սրտեր ու այսօր արդեն հնչում է ամենուր։ Հենց այս առիթով էլ «Գնա գալիս եմ»-ի cover տարբերակն իմ ու Դավթի կողմից ձեզ՝ որպես շնորհակալություն։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ մեկ առ մեկ․․․ ու ընկերներիս. միասին մենք փորձեցինք սեր բաժանել փոխադարձ ու ստացանք հազարապատիկը»,- Ինստագրամի իր էջում գրել է Սոֆին ու նշել, որ երաժշտության և գործիքավորման  հեղինակը  Նիկ էգիբյանն է, խոսքերի հեղինակը՝  Գրիգոր Կյոկչյանը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sofi Mkheyan (@sofimkheyan)