Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել է սեփական տեքստիլ կայսրությունը ստեղծել և տան համար նախատեսված իրեր արտադրել։ Hypebeast-ը հայտնում է, որ նա արդեն «Kanye West» ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել։
Ռեփերի ընկերությունը կարտադրի սրբիչներ, վարագույրներ, գորգեր և այլն: Բայց հիմնական շեշտը դրվելու է վերմակների ու ծածկոցների վրա:
Հատկանշական է, որ նրա նախկին կինը նման հայտ էր ներկայացրել դեռ 2020 թվականին` գրանցելով «KKW Home» ապրանքանիշը։ Լրատվամիջոցներն արդեն գրում են նախկին ամուսինների հնարավոր համագործակցության մասին:
Համացանցի օգտատերերը նկատել են, որ ամուսնալուծությունից հետո ռեփերն իրեն չափազանց տարօրինակ է պահում։ Ուեսթը որոշել է, որ իրեն պետք է «Յե» (Ye) անվանեն, հետո ծնկաչոք ներողություն է խնդրել Քիմից: