Ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել Զենդայա Քոուլմանը Փարիզում ներկա է գտնվել Dune ֆիլմի ցուցադրությանը և կրկին շշմեցրել հանդիսատեսին իր տպավորիչ հանդերձանքով: Աստղի լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում, գրում է marieclaire.com-ը:
Այս առիթի համար նա ընտրել է Պիտեր Մյուլերի՝ Alaïa-ի համար առաջին հավաքածուի ամենատպավորիչ հանդերձանքներից մեկը:
Քոուլմանը փարիզյան պրեմիերային ներկայացել է երկար թևերով գինեգույն տոպով և մաքսի կիսաշրջազգեստով, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը: