«Ամեն ոք իր գրածի դեմքն ունի». Նազենի Հովհաննիսյանին զայրացած գրառումը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Հայաստան է վերադարձել իր ամառային հանգստից և անդրադարձել համացանցում իր հասցեին հնչած քննադատություններին ու բացասական մեկնաբանություններին:

Նազենին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Իսկ Երևանում, որին գժի պես կարոտում ես և աշխարհի ամենասիրուն տեղից անգամ մի ոտ շուտ ուզում ես հետ գալ, սեր տալ սեր առնել, գգվել ընկերներիդ, ընտանիքիդ, հարազատներիդ…. շարունակում են «լվալ» ողջերի ոսկորները, մանավանդ՝ կանանց)….
Դե ինչ ասեմ, քոմենթչիների մակարդակով «կառուցում», կամ ավելի ճիշտ քանդում եք…
Ես, ամեն դեպքում գտնում եմ, որ ամեն ոք իր գրածի դեմքն ունի, որքան զզվելի ու տհաճ է իր մեկնաբանությունը իմ կամ որևէ այլ հանրային կնոջ հասցեին ( ուղղակի ինչ-որ անեմեղ հոդվածիկի տակ) այնքան այլանդակ է իր ներքինն ու իր կյանքը, չարը տարածում է չարը, բարին՝ սեր տալիս ու անցնում՝ ժպտալով:
Ինչպիսին էլ լինեն Երևանի մարդիկ՝ միևնույնն է իմն են) անկախ «արտաքին» ներքինից…
Հ.Գ. Շնորհակալ եմ իմ այն արևառատ հետևորդներին, որոնք գեղեցկացնում են իրենց մեկնաբանություններով ու նամակներով սոց հարթակները…
Բարդ, երբեմն անշնորհակալ, բայց շատ կարևոր գործ եք անում

Հ.Գ Բայց դե Երևանի պես էներգետիկա ոչ մի տեղ չկա, ասե՞ք)))»: