Մադոննան հիացրել է երկրպագուներին մարզումներից հրապարակած տեսանյութով

Երգչուհի Մադոննան հիացրել է երկրպագուներին Ինստագրամում հրապարակված նոր տեսահոլովակով, որում ցուցադրել է իր մարզումից հատվածներ ձողերի վրա:

«Ամբողջական վերականգնման ռեժիմ»,- նշել է աստղը հրապարակման մեկնաբանության մեջ:

Անցյալ տարի Մադոննան փորձերի և ելույթների ժամանակ ստացել էր ծնկի և ազդրի լուրջ վնասվածքներ և չեղարկել էր մի շարք համերգներ:

«Մեր ուժեղ թագուհին», «Պարզապես հիանալի», «ոգեշնչման աղբյուր»,- մեկնաբանություններում գրել են երգչուհու երկրպագուները:
Տեսանյութն արդեն հավաքել է գրեթե 650 հազար դիտում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16 -ին Մադոննան նշել է իր 63-ամյակը: Նա խնջույք էր կազմակերպել ընտանիքի և ընկերների համար Իտալիայում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Madonna (@madonna)