Բասկետբոլիստ Քոբի Բրայանտի դուստրը՝ Նատալյան, առաջին անգամ դարձել է ամսագրի հերոսուհի. նա հայտնվել է Teen Vogue-ի սեպտեմբերյան համարի շապիկին: Աղջիկը Ինստագրամում կիսվել է վառ ֆոտոսեսիայի կադրերով:
«Սեպտեմբեր ամսվա շապիկը: Ես ավելի քան շնորհակալ եմ: Շատ շնորհակալություն»,- գրել է 18-ամյա Նատալյան:
Նկարահանումներն իրականացվել են Լոս Անջելեսի ծայրամասում՝ իսպանական ոճի վիլլայում:
Teen Vogue-ին տված հարցազրույցում Բրայանտը խոստովանել է, որ միշտ երազել է մոդել դառնալ՝ հավելելով, որ մոր համար կարևոր է, որ դուստրը բարձրագույն կրթություն ստանա:
Նատալյան այժմ սովորում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոմատոգրաֆիայի դպրոցում: Աղջկա խոսքով՝ հայրն է նրա մեջ սեր սերմանել կինոյի հանդեպ:
«Նա երբևէ եղած լավագույն հայրիկն է աղջկա համար»,- ասել է նա:
Բրայանտը պայմանագիր է կնքել IMG Models մոդելային գործակալության հետ 2021 թվականի փետրվարին: