«Էլենի օրագիրը» սերիալի աստղը ինստագրամյան էջում հետևորդներին հիացրել է իր նուրբ ու փխրուն կերպարով:
Իննա Խոջամիրյանը այն հայ դերասանուհիներից է, ովքեր ամեն կերպ փորձում են հետևել իրենց արտաքինին և մշտապես ոճային ու խնամված տեսք ունենալ։
«Շանթ»-ի մի շարք նախագծերից ու հեռուստաֆիլմերից հայտնի Իննան ունի բազմաթիվ երկրպագուներ, ովքեր ակտիվ արձագանքում են նրա նոր հրապարակումներին՝ արժանացնելով դերասանուհուն ջերմ խոսքերի ու հաճոյախոսությունների:
Հայոց բնաշխարհում Իննայի նոր լուսանկարները նույնպես չեն վրիպել ինստագրամյան հետևորդների աչքից, որոնցից մեկն անգամ բանաստեղծություն է նվիրել գեղեցկուհուն: