Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ նշանվել է։ Նրա ընտրյալը Սեմ Ասգարին է:
39-ամյա Սփիրսը այդ լուրը հայտնելու համար կարճ տեսագրություն է հրապարակել Ինստագրամ իր էջում՝ ցուցադրելթվ նշանադրության մատանին։
«Գրողը տանի, չեմ հավատում»,- գրել է երգչուհին տեսանյութին կից։
Սփիրսն ու ֆիթնես մարզիչ Ասգարին սկսել են հանդիպել 2016 թվականին «Slumber Party» տեսահոլովակի նկարահանումներից հետո: «People»-ը հայտնում է, որ Ասգարիի մենեջեր Բրենդոն Քոենը հաստատել է նշանադրության փաստը:
«Այսօր զույգն իր երկարատև հարաբերություններին պաշտոնական բնույթ հաղորդեց»,- ասել է նա։
Մենեջերի խոսքով՝ զարդը պատրաստել է Նյու Յորքից ժամանած ոսկերիչը, որը կարողացել է յուրօրինակ մատանի սարքել։
Посмотреть эту публикацию в Instagram