Ժաննա Բուտուլյանի էլեգանտ ֆոտոշարքը Թելման Խաչատրյանի հետ

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, ով այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, նոր գեղեցիկ լուսանկարների շարք ունի։ Ժաննան նկարներում դերասան Թելման Խաչատրյանի հետ է, ով նույնպես նկարահանվում է «Անհասցե ծնվածները»-ում։ «Սև ու սպիտակ» ոճի լուսանկարները դերասանուհին հրապարակել է իր Ինստագրամի էջում։ «Միայն դատարկ բաժակն է թույլ տալիս փոխել խմիչքը»,- լուսանկարներին կից գրել է Ժաննա Բուտուլյանը։