MTV Video Music Awards 2021․ Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը, Մեգան Ֆոքսն ու Քոլսոն Բեյքերը, Բիլի Այլիշը և մյուսները՝ կարմիր գորգին (լուսանկարներ)

Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել ամենամյա MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է մինչկորոնավիրուսային ավանդական ձևաչափով. հայտնիները, ինչպես նախկինում,  լուսանկարվել են կարմիր գորգին և կենդանի կատարել բեմին:

Կարմիրն գորգն, ինչ խոսք, երեկոյի ամենատպավորիչ մասերից մեկն է եղել : Բացի Մեգան Ֆոքսից և Քոլսոն Բեյքերից, երեկ կարմիր գորգին փայլել են նաև Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը, Բիլի Այլիշը, Ավրիլ Լավինը և այլ հայտնիներ:

Քորթնին և Թրևիսը, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում են, իրենց դեբյուտը ունեցան կարմիր գորգին՝ որպես զույգ: Ինչպես իրենց ընկերներ Մեգան Ֆոքսը և Քոլսոն Բեյքերը, նրանք նույնպես բացահայտորեն սեր են դրսևորել հանրության առջև և շատ երջանիկ տեսք են ունեցել: Երեկոյի համար հեռուստաաստղն ընտրել է Olivier Theyskens-ի սև կաշվե մինի զգեստ։

Total black կերպարը նախընտրել է նաև 19-ամյա Բիլի Այլիշը: Նա կրել է երկար սվիտեր և միդի կիսաշրջազգեստ՝ լրացնելով տեսքը սև գուլպաներով և կոշիկներով:

Երեկոյին, այնուամենայնիվ, եղել են նաև բավականին վառ կերպարներ ևս: Ավրիլ Լավինը հանրության առջև հայտնվել է Area վարդագույն կոստյումով և Christalea-ի փայլուն վերնազգեստով, Քեյսի Մասգրեյվսը ներկայացել է վառ մանուշակագույն գլխարկով, իսկ Բիլի Պորտերը՝ Landeros-ի շլացուցիչ արծաթագույն կոստյումով: