«Մետաղադրամ-հուշանվեր, որը պատրաստեցի սեփական ձեռքով»․ Անահիտ Սիմոնյանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը Ղալթաղչիի սուրբ Հովհաննես մատուռի տարածքից խորհրդանշական տեսանյութ է հրապարակել։ Կադրում երևում է, որ Անահիտը հուշանվեր-մետաղադրամ է կռում։

«Սուրբ Հովհաննես մատուռի մոտ վաճառում են տարբեր հուշանվերներ, թելեր, խաչեր , բայց իմ ընտրությունը կանգ առավ հենց այս մետաղադրամ-հուշանվերի վրա, որ պատրաստեցի սեփական ձեռքով։ Նախ քեզ տալիս են հարթ կոպեկ և շատ ծանր մուրճ, որի օգնությամբ մետաղադրամի մի կողմում հայտնվում է մատուռի, մյուս կողմում` Սուրբ Հովհաննեսի պատկերը։ Այս մետաղադրամը հաջողություն կբերի»,- գրել է Անահիտը։

Նշենք, որ երգչուհին բավականին ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է իր հետևորդներին ուրախացնում տեսանյութերով ու լուսանկարներով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)