Դիմա Բիլան. «Անհանդուրժողականության և սկանդալների 15 տարիներ»

«Նոր ալիք» երաժշտական փառատոնին հյուրընկալվել են ռուսական շոու-բիզնեսից բազմաթիվ աստղեր, և նրանց թվում է նաև Դիմա Բիլանը:
Երգիչն իր կատարումը նվիրել է գլոբալ հրդեհներին, նրա մարմնի վրա նկարված է եղել այրվող անտառ:
Երգիչը հյուրընկալվել է փառատոնին իր պրոդյուսերի՝ Յանա Ռուդկովսկայայի հետ:
Լրագրողների հետ զրույցում երգիչը բացահայտեց իր և Յանայի հարաբերություններից մի շարք մանրամասներ՝ պատմելով իրենց համագործակցության թաքնված կրքերի մասին:

«Յանան միաժամանակ միշտ հասկանալի ու անհասկանալի է, մտերիմ ու օտար, անկեղծ և խորհրդավոր: Մեկ բառով ասած՝ իրական կին: Մեր համագործակցությունը կարելի է համարել անհանդուրժողականության և սկանդալների 15 տարիներ: Բայց դրանք նաև փոխադարձ սիրո և վստահության տարիներ էին: Մենք քայլում ենք տարբեր ճանապարհներով, բայց հաճախ մեր ուղիները հատվում են»,- անկեղծացել է Բիլանը:

«
Ինչեր ասես, որ չեն եղել այս 15 տարիների ընթացքում՝ սեր, տխրություն, երջանկություն: Հույս ունեմ, որ մեր կարևոր ձեռքբերումները, հաղթանակներն ու լավ օրերը դեռ առջևում են»,- ասել է Յանա Ռուդկովսկայան: