Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանների և Զարուհի Բաբայանի նոր ֆոտոշարքն ու սերունդների բախման մասին գրառումը

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն Ինստագրամի իր էջում ֆոտոշարք է հրապարակել մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի և տատիկի՝ պարուհի Սոֆի Դևոյանի հետ։

Իրենց հրապարակումներում նրանք հաճախ են ներկայանում համատեղ լուսանկարներով՝ ցույց տալով ընտանիքի կանանց 3 սերնդին։

«Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ: Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչդեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, թարմ և շաաատ ավելի լավը, համեմատած նախորդին: Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր, դա գիտենք բոլորս»,- լուսանկարներին կից գրել է Զարուհի Բաբայանը։

Ավագ Սոֆի Դևոյանն իր հերթին գրել է․ «Գեղեցիկի մասին պատկերացումներն ու ընկալումները յուրովի են։ Այն դեռ շարունակում է մնալ բնության ամենամեծ գաղտնիքը»։