«Միսս Անգլիա-2019»-ը ապշեցրել է բոլորին

Օրեր առաջ «Միսս Անգլիա- 2019» տիտղոսին արժանացավ 23-ամյա Բահաշ Մոկհերջին, ով մասնագիտությամբ բժշկուհի է և հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իր համար առաջնայինը բժշկի մասնագիտությունն է:  Գեղեցկուհին Անգլիա է ժամանել Հնդկաստանից մանուկ հասակում:
Բոհաշն իր օրինակով ցույց է տվել, որ գեղեցիկ կանայք կարող են լինել նաև շատ խելացի:
Գեղեցկուհին տիրապետում է 5 օտար լեզուների, իսկ դպրոցը, քոլեջն ու համալսարանն ավարտել է գերացանցությամբ:
Նա ավարտել է նոթինհեմյան համասլարանի միկրովիրաբուժության բաժինը և պատրաստվում է մագիստրոսական քննություններին:

«Հիմա բոլոր աղջիկները ցանկանում են դառնալ բլոգեր կամ մոդել: Ոչ ոք չի ցանկանում զբաղվել լուրջ գիտությամբ: Ես փորձում եմ ապացուցել բոլորին, որ սովորելը անհետաքրքիր ու ձանձրալի չէ, և կարելի է դրանից հաճույք ստանալ»,- կիսվել է գեղեցկուհին:

Լրագրողների հետ զրույցներում Բահաշը նաև անկեղծացել է, որ բազմաթիվ քննադատությունների ու ծաղրանքի է արժանացել պատանի տարիքում հասակակիցների կողմից: Այդ ամենի պատճառը նրա ազգային պատկանելիությունն է եղել:
Հնդկուհու հաղթանակն իրական շոկ էր հանդիսատեսի համար:
Ժյուրիի անդամների պնդմամբ՝ Բահաշն առաջին ինտելեկտուալ մասնակիցն ու հաղթողն է գեղեցկության մրցույթի պատմության մեջ: