Գուրգեն Դաբաղյանի տեսահոլովակի նկարահանումներն ու ընտանեկան նոր լուսանկարները

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը սոցցանցերի իր էջերում համատեղ լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Իննայի և դստեր՝ 1-ամյա Շուշաննայի հետ։ Հրապարակված կադրին կից երգիչը կարճ գրառում է կատարել՝ «Ընտանիք»։

Գուրգեն Դաբաղյանը նաև մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է միայնակ և կից գրառման մեջ տեղեկացրել է, որ նոր տեսահոլովակ է նկարահանում։

«Սիրելի հետևորդներ այսօր նկարահանեցի ևս մեկ տեսահոլովակ նոր երգի հիման վրա։
Բայց ասեմ, որ նախորդ նկարներում հայտնված Իննան և Շուշաննան այս անգամ դիտորդի դերում էին»,- հրապարակված լուսանկարին կից գրել է երգիչը։