Դիմահարդար, բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում նոր համատեղ լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Սերյոժայի հետ, ում հետ միասին դիմահարդարն այս շրջանում հանգստանում է հունական Միկոնոս կղզում։
«Այսօր ձեզ հետ միասին մենք հանդիսավոր կերպով նշում ենք նոր ամսաթիվ։ -22 կգ ես և Սերյոժան իրար հետ միասին, 11 կգ նիհարել է մեզնից յուրաքանչյուրը։ Այսպիսի տեմպերով շուտով դուք մեզ չեք ճանաչի։ Միասին ավելի զվարճալի է, համաձա՞յն եք»,- հրապարակված կադրերին կից գրել է Գոհարը։
Հավելենք, որ ավելի վաղ արված գրառման մեջ Գոհարը կիսվել է իր հաջողության գաղնիքով․ «Ամեն գիշեր, երբ ես իսկապես ուզում էի ուտել, ինքս ինձ ասում էի՝ համբերիր, սիրելիս, փոխարենը դու գեղեցիկ լուսանկարներ կունենաս արձակուրդից: Ինչպե՞ս եք գնահատում իմ գործադրած ջանքերի արդյունքը»։