Երեկ՝ օգոստոսի 25-ին, իր 32 ամյակն էր նշում դերասանուհի Բլեյք Լեյվլին։ Նրա ամուսինը՝ 42 ամյա Ռայան Ռեյնոլդսը, սիրելիին շնորհավորել է իրեն հատուկ ձևով, նա Բլեյքին «խայտառակել» է սոցցանցերում։ Դերասանը Ինստագրամում հրապարակել է կնոջ մի շարք զվարճալի և անհաջող լուսանկարները։ Գրեթե բոլոր լուսանկարներում Բլեյքը փակ աչքերով է, բացի այդ էլ անհաջող անկյուններ են ընտրված լուսանկարվելու համար։
«Ծնունդդ շնորհավոր, Բլեյք»,- կարճ մեկնաբանել է լուսանկարները Ռայանը։
Այդ ամենի հետ զուգահեռ՝ դերասանը մեկնաբանությունում կատակով ավելացրել է․ «Վատ լուսանկարներ չեն լինում»։ Բլեյքը առայժմ չի արձագանքել ամուսնու շնորհավորանքին։ Բայց շատ հավանական է, որ դա ընդամենը ժամանակի հարց է և նա շուտով սրամիտ պատասխան կգտնի ամուսնու համար։ Ինչպես հայտնի է՝ աստղային զույգը շատ է սիրում կատակել միմյանց հետ․ երկու տարի առաջ Ռեյնոլդսը շնորհավորել էր կնոջը՝ հրապարակելով մի լուսանկար, որտեղ Բլեյքը գրեթե չէր երևում, սակայն դերասանը շատ լավ երևում էր ու բվականին լավ տեսք ուներ։