Զգուշացեք՝ չայրվեք․ Հելենա Քրիստենսենը նկարահանվել է Coco de Mer չափազանց անկեղծ ֆոտոշարքում

52-ամյա մոդելի հետևորդները համաձայնել են, որ նա դեռ արժանի է սուպերմոդելի կոչմանը, ինչպես և 20 տարի առաջ:

90-ականների հայտնի սուպերմոդել Հելենա Քրիստենսենը դարձել է բրիտանական Coco de Mer ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքը: 52-ամյա մոդելը փորձել է սեքսուալ կոմպլեկտներ, բոդիներ, որոնք, ի դեպ, նրան շատ են սազում։

Մոդելի հետևորդները ևս համաձայն են այս կարծիքի հետ. «Ինչպիսի գեղեցկուհի է,- գրել են գրառման մեկնաբանություններում,- «Նա դեռ սուպերմոդել է, ինչպես 20 տարի առաջ»:

Հիշեցնենք, որ Հելենան հայտնի դարձավ Քրիս Այզեքի տեսահոլովակի շնորհիվ: Մոդելը նաև Victoria’s Secret-ի առաջին «հրեշտակներից» մեկն է եղել: Ի տարբերություն այլ մոդելների՝ Հելենան միշտ շատ հանգիստ է ընդունել մերկ հանդես գալու գաղափարը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Helena (@helenachristensen)