«Եկել եմ իրականացնելու իմ ամենանվիրական երազանքը»․ Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքն Իտալիայից

Դիմահարդար, բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն Իտալիայում է։ Այս մասին Գոհարը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով նոր ֆոտոշարք։

«Ես Իտալիայում եմ՝ Միլանում, եկել եմ իրականացնելու իմ ամենանվիրական երազանքը, ով կկռահի՝ ինչ նկատի ունեմ»,- նոր լուսանկարներին կից գրել է Գոհար Ավետիսյանը։

Գոհարի հետևորդները մեկնաբանություններում փորձել են գուշակել, թե ինչ է նկատի ունեցել հայտնի դիմահարդարը։ Նրանցից շատերրը եզրակացրել են, որ բիզնես-լեդին Իտալիայում է իր գեղեցկության սրահը բացելու նպատակով, մի մասն էլ ենթադրել է, որ Գոհարն այնտեղ ցանկանում է ստեղծել սեփական կոսմետիկայի բրենդը։

Հավելենք, որ ավելի վաղ հանգստից հրապարակված լուսանկարներերին կից Գոհարը պատմել էր, որ շարունակում է ակտիվորեն նիհարել և որ արդեն 11 կգ քաշ է գցել։