Փերիս-Մայքլ Քեթրին Ջեքսոնը փոփի արքա Մայքլ Ջեքսոնի միակ դուստրն է: Այժմ գեղեցկուհին արդեն 23 տարեկան է:
Աղջիկը մանկությունն անցկացրել է հոր հետ՝ ագարակում՝ սիրով և հոգատարությամբ շրջապատված: Նրա կնքահայրերն են Մաքոլեյ Կալկինը և Էլիզաբեթ Թեյլորը: Ավելին, գեղեցկուհին սովորում էր միայն լավագույն կրթական հաստատություններում, և լրագրողները միշտ ուշադիր հետևում էին նրա կյանքին:
Մայքլը մահացել է, երբ նրա դուստրը ընդամենը 11 տարեկան էր: Սա իսկական հարված է եղել աղջկա համար, և նա դեռ չի հաշտվել այդ մտքին: Բացի այդ, 14 տարեկանում Փերիսը բռնության զոհ է դարձել և հասակակիցները տարբեր պատճառներով ծաղրել են աղջկան: Ընդհանուր առմամբ, պատանեկության տարիներին Ջեքսոնը ստիպված է եղել բազմաթիվ փորձությունների միջով անցնել։:
Աշխատանքը նրան դուրս է բերել դեպրեսիայից: Ամսագրերի, ֆիլմերի, բազմաթիվ հարցազրույցների համար նկարահանումներ… այս ամենը օգնել է Փերիսին վերադառնալ բնականոն կյանքին:
Հավելենք նաև, որ ի հիշատակ հայրիկի, Փերիսը դաջվածք է արել նար ծննդյան ամսաթվով: