Ինչպե՞ս է Նիկիտա Ջիգուրդան նիհարել 11 կգ

58-ամյա երգիչ Նիկիտա Ջիգուրդան վերջին ժամանակներում հաճախ է ներկայացնում երկրպագուներին իր հանգստից լողափնյա լուսանկարներ:
Երգիչը, ով շատ է տարբերվում իր խենթությամբ ռուսական շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչներց, կարողացել է ազատվել իրեն տանջող ավելորդ քաշից, և դա է պատճառը, որ նա անդադար ցանկանում է ինստագրամյան հետևորդներին ցույց տալ իր նոր ու իդեալական մարմինը:
Սոֆիա Սերաֆիմովան հայտնի սննդաբան է, ով ունի բազմաթիվ հեղինակային գրքեր ավելորդ քաշի ու իդեալաական կազմվածք ձեռք բերելու մասին: Հայտնի սննդաբանը նաև կազմում է աստղերի համար հատուկ սննդակարգեր, որոնք օգնում են նրանց հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից: Սերաֆիմովան լրագրողների հետ զրույցում ներկայացրել է այն դիետան, որն օգնել է Ջիգուրդային այսքան նիահարել:

Երկուշաբթի հարկավոր է ուտել մրգեր: Ընտրեք այն մրգերը, որոնք ձեզ դուր են գալիս՝ բացառությամբ բանանների: Այս օրվա համար ամենահարմար մրգերն են խնձորը, արքայախնձորը, նարինջը, ձմերուկը: Կարելի է նաև պատրաստել մրգային աղցաններ: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի քաղցած մնալ:

Երեքշաբթին
բանջարեղենային օր է: Դրանք կարելի է ուտել հում կամ խաշած: Հիշեք, որ խաշելու դեպքում աղ կամ յուղ չի կարելի ավելացնել:

Չորեքշաբթի
հարկավոր է ուտել մրգեր ու բանջարեղեն: Չի կարելի  ուտել կարտոֆիլ ու բանան: Օրվա ընթացքում պետք շատ ջուր խմել:
Խորհուրդ է տրվում նախաճաշին ուտել մրգային աղցան, իսկ ճաշին՝ բանջարեղենային: Երեկոյան կարելի է ուտել սիրելի մրգերը:

Հինգշաբթին
բանան ուտելու օրն է: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել մոտ 8 հատ բանան և խմել 3-4 բաժակ կաթ: Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդի հավասարաչափ բաշխմանը:

Ուրբաթ
 հարկավոր է սնվել լոլիկներով: Ճաշին պետք է ուտել մեկ բաժակ խաշած բրինձ, իսկ առավոտյան ու երեկոյան՝ 7-8 հատ լոլիկ:

Շաբաթ
հարկավոր է կրկին սնվել մրգերով ու բանջարեղենով:

Կիրակի
հարկավոր է մի փոքր բաժին բրինձ խաշել և ամբողջ օրը սնվել բանջարեղենով: Սնվելուց հետո հարկավոր է նաև մրգային հյութեր խմել (օրվա ընթացքում առնվազն 3 բաժակ):