Բոլորիդ գրկում եմ. Բաստան Երևանում է, սակայն նրա համերգին դեմ արտահայտվողներ կան

Ռուս հայտնի երգիչ, ռեփեր Բաստան արդեն Երևանում է։ Ինստագրամի իր էջում նա հրապարակել է տեսանյութ, որում հիշեցնում է, որ այսօր ժամը 20։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում համերգ է ունենալու։

«Այս երկար սպասված համերգն անընդհատ հետաձգվում էր, և ահա, վերջապես, տեղի կունենա։ Կհանդիպենք համերգին։ Բոլորիդ գրկում եմ»,- ասում է Բաստան տեսանյութում։

«Երևան, բախտդ բերել է», «Ոնց եմ նախանձում հայերին», «Բարի գալուստ, Բաստա ջան»,- գրում են մեկնաբանություններում։

Կան, սակայն, նաև դեմ արտահայտվողներ։ Օգտատերից մեկը գրում է, որ պաստառով կանգնելու է Մարզահամերգային համալիրի դիմաց, որպեսզի խաթարի համերգը՝ համարելով այն անտեղի հետպատերազմական երկրում։

Երևանում Բաստայի համերգի մասին հայտարարվել էր դեռևս 2019-ին։ Նախատեսվում էր, որ մեծ մենահամերգը կկայանա 2020-ի մայիսի 3-ին։ Համերգը, սակայն, կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց մինչև նույն տարվա հոկտեմբերի 18-ը։ Պատերազմի պատճառով այդ ժամանակ էլ համերգը տեղի չունեցավ։

Հիշեցնենք, որ Երևան է ժամանել նաև ռուսաստանցի հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, իսկ երեկ «Դվին» համալիրում մենահամերգով ելույթ է ունեցել ռուսաստանցի փոփ-երգչուհի Վերա Բրեժնևան։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Василий Вакуленко (@bastaakanoggano)