Քրիստինա Եղոյանը հայտնել է իր առաջնեկի սեռը (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը սպասում է իր առաջնեկին, թեև մինչ այս փորձում էր գաղտնի պահել այդ լուրը։ Քրիստինան նաև տեսահոլովակ է նկարահանել՝ ցույց տալով գեղեցիկ կարգավիճակը, սակայն դեռևս չի թողարկել այն։

Այսօր Քրիստինան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է իր հղության լուրը՝ Ինստագրամի իր էջում թողարկելով տեսանյութ և ցույց տալով, թե ինչպես է պարզել առաջնեկի սեռը։ Քրիստինայի և Սիմոնի առաջնեկն աղջիկ է։

«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»,- տեսանյութին կից գրել է երգչուհին։

Նշենք, որ բալիկի ծննդին ընդառաջ Քրիստինան մեկնել ԱՄՆ։

Քրիստինան և Սիմոնն ամուսնացել են այս տարվա մարտին։ Նրանք շքեղ հարսանիք էին կազմակերպել իրենց միության առթիվ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Christina Yeghoyan (@christinayeghoyan)