Սոցիոլոգների պնդմամբ՝ այսօր աշխարհում ամենատարածված առողջական խնդիրները կապված են տեսողության և լսողության հետ:
Տեսողական խնդիրներից խուսափելու համար առաջին հերթին բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ հանգստանալ գաջեթներից:
Սմարթֆոնները, համակարգիչները դարձել են ժամանակակից մարդու առօրյա կյանքի անհրաժեշտ ատրիբուտները, ու մեզանից շատերը չեն պատկերացնում իրենց օրն առանց այդ սարքերի: Սակայն գիտնականների պնդմամբ՝ հենց այդ սարքերն են բազմաթիվ առողջական խնդիրների պատճառը:
Բրիտանացի գիտնական Սայմոն Քլոուզը պնդում է, որ 21-րդ դարում մարդկանց տեսողական և լսողական խնդիրների մեծ մասը պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաներով:
Գիտնականի հավաստմամբ՝ ականջակալների պատճառով մարդկանց մոտ կարող է առաջանալ ականջի արյունազեղում, թաղանթների պատռում, սպիական փոփոխություններ, որի հետևանքով լսողությունը նվազում է:
Այս վնասից անմասն չեն մնում նաև աչքերը: Անդադար համակարգչին կամ սմարթֆոնին նայելով՝ մենք վնասում ենք աչքի ցանցաթաղանթը, որը ապահովում է մարդու սուր տեսողությունը:
Սայմոն Քոուլինզը, ով երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ, կիսվում է իր երիտասարդ հիվանդներից մկեի՝ Աբիգայիլի դժբախտ պատմությամբ:
12-ամյա աղջիկը լուրջ խնդիրներ ուներ տեսողության հետ, որոնք ավելի խորացան գաջեթների պատճառով: Աբիգայիլը հիմա գրեթե կույր էր: Նա ականջակալներով չափազանց բարձր երաժշտություն լսելու պատճաով թմբկաթաղանթի լուրջ վնասվածք էր ստացել: Հիմա Աբիգայիլը չի տեսնում և չի լսում:
Նրա ծնողները լրագրողների հետ հարցազրույցում նշել են, որ աղջիկը ցանկանում չափահաս դառնալուց հետո դիմել էֆթանազիայի, որովհետև այլևս իմաստ չի տեսնում իր կյանքում: