«Մի տարեկան մարդ ու կնիկ ենք»․ Արուս Տիգրանյանի գրառումն ու լուսանկարներն ամուսնու հետ

Լրագրող, հաղորդավարուհի և դերասանուհի Արուս Տգրանյանն այս շրջանում իր հանգիստն է վայելում ամուսնու՝ Հարութ Աբրահամյանի հետ։ Հեռուստահաղորդավարուհին սոցցանցերի իր էջերում պարբերաբաբար նոր տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակում հետաքրքիր հանգստից։

«Մի տարեկան մարդ ու կնիկ ենք: Լիքը հուզիչ բաներ կգրեի, բայց ճամփեքին ենք։ Գնում ենք Դալիի հայրենիք` Ժիրոնա: Հենց հասնենք, ձեր շնորհավորանքները կկարդանք»,- հրապարակված կադրերին կից գրել է Արուս Տիգրանյանը։

Հավելենք, որ Արուսն ու Հարութն ամուսնացել են 2020 թվականի սեպտեմբերի 19-ին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)