Իմ տարեդարձի ամենաօրիգինալ շնորհավորանքը. Գարիկ Պապոյանը նշում է 37-ամյակը (տեսանյութ)

Երգչուհի Սոնա Ռուբենյանը զվարճալի անակնկալ է մատուցել հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի ծննդյան 37-ամյակի առթիվ։ Գարիկը տեսագրությունը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ Սոնան ծննդյան տորթի փոխարեն բրոկոլի է գնել ու վրան մոմեր շարել։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի ձմերուկի վրա էին մոմեր շարել։

«Էս իմ տարեդարձի ամենաօրիգինալ ու ամենախնդալու շնորհավորանքն էր։ Ընկերներ ջան, բոլորիդ շնորհակալություն շնորհավորանքների համար, իմ թանկ մարդիկ, մերսի, որ կաք»,- գրել է Գարիկը տեսանյութին կից։

Նրա հետևորդները ևս միացել են շնորհավորանքներին և բարի տարեդարձ մաղթել հումորիստին։«Շնորհավոր, հրաշք մարդ։ Տաղանդավոր ջան, երջանիկ լինես։ Լավ էլ համով նվեր է»,-գրել են նրանք։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)