Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Բեատրիսը, լույս աշխարհ է բերել առաջնեկին․ զույգը դուստր է ունեցել։ Այս մասին հայտնում է արքայական ընտանիքի պաշտոնական կայքը։ Փոքրկը ծնվել է 6․2 ֆունտ քաշով։
Ուրախալի հայտարության մեջ նաև նշված է, որ ամբողջ ընտանիքն արդեն իսկ տեղյակ է փոքրիկի լույս աշխարհ գալու մասին և նրանք շնորհակալություն են հայտնել հիվանդանոցի ամբողջ անձնակազմին ուշադրության և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Բեատրիսը դստեր հետ դեռևս գտնվում է հիվանդանոցում․ «Ձերդ թագավորական մեծությունն ու նրա երեխան իրենց լավ են զգում, և զույգն անհամբերությամբ սպասում է դստերն ավագ եղբոր՝ Քրիստոֆեր Վուլֆի հետ ծանոթացնելու հնարավորությանը»։