Նորաձև ջինսեր․ Վիկտորյա Բեքհեմը ցուցադրել է՝ ինչ է պետք հագնել այս աշնանը

Օրեր առաջ հայտնի դիզայներ և նախկին երգչուհի Վիկտորիա Բեքհեմը ներկայացրեց իր նոր՝ VBdenim հավաքածուն, որը ներառում էր դասական ջինսեր և վերնաշապիկներ: Ինքը՝ դիզայները, առաջիններից է փորձել նորույթը:

47-ամյա աստղը լուսանկարներ էր հրապարակել Ինստագրամի իր էջում: Վերջինս դասական կապույտ ջինսերը համադրել էր մոխրագույն սվիթշոթի և լայն գոտու հետ: Վիկտորիան կերպարն ամբողջացրել էր Chanel բրենդի պայուսակով և բարձրակրուն կոշիկներով, որոնք տոնական տեսք են հաղորդել հայտնի ֆուտբոլիստի կնոջը: