«Միշտ երազել եմ աղջիկ ունենալ»․ նոր լուսանկարներ Քրիստինա Եղոյանի երեխայի նախածննդյան խնջույքից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը սպասում է իր առաջնեկին։ Քրիստինան օրերս հրապարակում է արել երեխայի նախածննդյան խնջույքից, որի ժամանակ պարզել է երեխայի սեռը։

Քրիստինայի և Սիմոնի առաջնեկն աղջիկ է։ Դերասանուհին շարունակում է լուսանկարներ հրապարակել ԱՄՆ-ում կազմակերպված խնջույքից։

«Միշտ երազել եմ աղջիկ ունենալ, որ տիկնիկի պես սիրուն շորիկներ հագցնեմ»,- լուսանկարներից մեկին կից գրել է Քրիստինան։

Նա նաև ցույց է տվել, թե ինչպես են իրեն «տանջել» սկզբում չբացահայտվելով երեխայի սեռը։

Նշենք, որ Քրիստինան այս շրջանում ԱՄՆ-ում է։ Երգչուհին ամուսնացել է այս տարվա մարտին։ Նա և սիրելին՝ Սիմոնը, շքեղ հարսանիք էին կազմակերպել իրենց միության առթիվ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Christina Yeghoyan (@christinayeghoyan)