«Աղոթում ենք քո համար, չհանձնվես»․ Մենչի գրառումը Հայկոյի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  երգիչ Հայկոն գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մեր տեղեկություններով` երգիչը վարակվել է COVID-19-ով։ Հիվանդությունը ծանր է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա։

Քիչ առաջ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Ինստագրամի իր էջի Stories բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «Ախպեր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։