«Արմանը տեղյակ չէ այդ մասին»․ Անահիտ Սիմոնյանը խնդրել է նամակներ չգրել որդուն և չհարցնել հոր մասին

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը Ինստագրամի իր էջի Stories բաժնում անդրադարձել է նախկին ամուսնու՝ Հայկոյի առողջական վիճակին, ինչպես նաև խնդրել ապատեղեկատվություն չտարածել՝ նշելով, որ որդին՝ Արմանը, տեղյակ չէ հոր վիճակի մասին։

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում։ Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,- գրել է երգչուհին։