Հիվանդությունը չի կարող տգեղացնել մարդուն

Վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, որն առաջանում է, երբ հյուսվածքները կորցնում են սովորական գունավորումը, ինչը հանգեցնում է սպիտակ բծերի առաջացմանը: Այդ բծերը կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում:

Չնայած, որ այս հիվանդությունը միայն կոսմետիկ արատ է և առողջության համար առանձնապես վտանգ չի ներկայացնում, բուժման ընթացքում պետք է նաև հիվանդին հոգեբանական աջակցություն ցուցաբերել, քանի որ վիտիլիգոն բացասաբար է ազդում հիվանդների ինքնագնահատականի վրա:
Ժամանակակից նորաձևությունը, անվանի բրենդներն ու հայտնի լուսանկարիչները նախապատվություն են տալիս առանձնահատուկ արտաքինով մոդելներին: Մոդելային գործակալությունների կողմից մեծ պահանջարկ են սկսել վայելել այս մաշկային խնդրով մարդիկ:
Նրանց անբնական գեղեցկությունը զարմացնում է և հիացնում: Այսպես սովորական մարդիկ կարողանում են հաղթահարել իրենց բարդույթներն ու անվստահությունը՝ հասկանալով, որ հիվանդությունը չի կարող երբեք տգեղացնել մարդուն:
Լուսանկարիչ Ջեյմս Ֆրանկոն կարողացել է գտնել վիտիլիգոյի դեմ պայքարող մի շարք մարդկանց, և հանրությանն է ներկայացրել նրանց մասնակցությամբ օրիգինալ ֆոտոշարք, որն արժանացել է բազմաթիվ մարդկանց բարձր գնահատականին:
«Հիվանդությունը չի կարող տգեղացնել մարդուն»,- այս խորագիրն է ընտրել իր ֆոտոշարքի համար Ջեյմս Ֆրանկոն:

Վինի Հարլոու
«Դպրոցում բոլորն ինձ ծաղրում էին մաշկիս պատճառով՝ ասելով, որ ես կեղտոտ եմ: Ես անգամ ամռան տապին այնպես էի հագնվում, որպեսզի մաշկիս թերությունը չնկատվի: Հիշում եմ, որ ուշագնաց էի եղել դպրոցում, որովհետև ամռանը դուրս էի եկել բրդյա ու երկարաթև հագուստով»

Բեն Գարդեն
«Տատիկս և պապիկս կարծում էին, որ ես անիծված եմ: Նրանք ամաչում էին իմ պատճառով և երբեք ինձ հետ չէին զբոսնում»

Ադել և Ջեյն
«Դպրոցում մեզ հետ երբեք ոչ ոք չէր շփվում՝: Նրանք վախենում էին, որ մեր հիվանդությունը կարող է փոխանցվել իրենց»

Սեբաստիան
«Ես մինչ օրս չեմ ունեցել զուգընկերուհի, որովհետև համոզված էի, որ ոչ ոք չի կարող սիրահարվել ինձ»