«Փոքրիկ հաճույքների աշխարհը». Հրաչ Մուրադյանի լուսանկարը նորածին դստեր հետ

Հաղորդավոր Հրաչ Մուրադյանը սոցցանցերի իր էջերում համատեղ լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ։ Լուսանկարում փոքրիկ Միան քնած է հոր գրկում։

«Փոքրիկ հաճույքների աշխարհը»,- ջերմ լուսանկարին կից գրել է հաղորդավարը։

Հավելենք, որ  Հրաչ Մուրադյանի և կնոջ՝ Անաշե Խոդավերդիի առաջնեկը՝ Միան, ծնվել է օգոստոսի 23-ին, վաղը երեխան կդառնա մեկ ամսական։