Ամռանը հանգստանալու համար շատ հեռու պարտադիր չէ գնալ, մեր Սևանն էլ է շատ լավ տարբերակ։ Այս մտքին է եղել նաև երգիչ Նիկ Եգիբյանը, ով այս օրերին իր հանգիստն էր անցկացնում Սևանում։ Երգիչը նոր ֆոտոշարք է իրականացրել, որոնք հրապարակել է իր Ինստագրամի էջում։ «Ամառվա վերջին հանգստյան օրերը Սևանի Գավառի ափին անցկացրեք, շատ սիրուն է»,- մեկնաբանել է լուսանկարները երգիչը։