Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը դեմ է արտահայտվել չեղարկման մշակույթին՝ կարծիք հայտնելով, որ այն «վերահսկողությունից դուրս է»: Այդ մասին նա հայտարարել է Սան Սեբաստիայի կինոփառատոնում ունեցած ելույթում. հաղորդում է deadline-ը:
«Չեղարկման մշակույթը դուրս է եկել վերահսկողությունից: Հիմա մեզանից յուրաքանչյուրին վտանգ է սպառնում: Ընդամենը մեկ արտահայտություն բավական է, որ այլևս աջակցություն չլինի: Սա պատահեց ոչ միայն ինձ, այլ շատերի հետ: Նման բաներ պատահել են կանանց, տղամարդկանց հետ»,- ասել է Դեփը:
Ջոնի Դեփը կորցրել է իր դերերը բազմաթիվ խոշոր նախագծերում, այդ թվում՝ «Կարիբյան ծովի ծովահենները» և «Գերբնական գազանները» ֆրանչայզներում՝ իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի մեղադրանքների և հարակից դատական գործընթացների պատճառով: Հերդն ասել է, որ նախկին ամուսինը բռնության է ենթարկել իրեն, ինքը՝ Դեփը, ամեն կերպ հերքում է դա: