«Մարդ պիտի էնպես ապրի, որ համ դիմացինի, համ էլ իր աչքերի մեջ կարողանա նայել»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել՝ կից կիսվելով իր մտքերով։

«Ամեն ինչ էլ կանցնի մի օր… ցավերն ու սերերը, հոգնությունն ու ձանձրույթը, հույսերն ու տկարությունը, կանցնեն լավ ու վատ օրերը…, մենք էլ կանցնենք-կգնանք..

Բայց քանի կանք՝ կմնա իրար աչքերի մեջ նայելու անհրաժեշտությունը…
Մարդ պիտի էնպես ապրի, որ համ դիմացինի, համ էլ իր աչքերի մեջ կարողանա նայել»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Նազենի Հովհաննիսյանը։