Մեգան Ֆոքսն ու Քորթնի Քարդաշյանը թոփլես լուսանկարվել են ներքնազգեստի բրենդի համար

Հայտնի աստղերը մասնակցել են Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի բրենդի նոր գովազդային արշավին, որն ապշեցրել է իր անկեղծությամբ:
Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը և դերասանուհի Մեգան Ֆոքը նկարահանվել են SKIMS ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում․ հիշեցնենք, որ բրենդը պատկանում է Քիմ Քարդաշյանին: Գայթակղիչ ֆոտոսեսիայի լուսանկարները հայտնվել են աստղերի ինստագրամյան օգտահաշիվներում, ինչպես նաև ապրանքանիշի պաշտոնական էջում:

Քորթնին և Մեգանը լուսանկարվել են սև ու սպիտակ ներքնազգեստով, ինչպես նաև թոփլես: Նրանք որպես լրացուցիչ դետալներ օգտագործել են մրգեր և հատապտուղներ:

Նկատենք, որ վերջերս հայտնիները բավականին մտերմացել են իրենց ընկերների շնորհիվ: Մեգանի սիրելին՝ Քոլսոն Բեյքերն ու Քորթնիի ընտրյալ Թրևիս Բարքերը ընկերներ են։

Հիշեցնենք, որ ապրիլին Forbes ամսագիրը առաջին անգամ Քիմ Քարդաշյանին ներառել էր միլիարդատերերի ցուցակում: Ձեռնարկատիրոջ եկամուտների մեծ մասը գալիս է KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշից և ներքնազգեստի և տնային հագուստի SKIMS ապրանքանիշից: