Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Էմիլի Ռատակովսկին և մյուս հայտնի մոդելները՝ Ռիհանայի Savage X Fenty Show Vol. 3 ցուցադրությանը (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Ռիհանան, որը ներկայանում է նաև որպես հագուստի դիզայներ, կազմակերպել է իր Savage X Fenty բրենդի Show Vol. 3  հավաքածուի ցուցադրությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռիհանան միջոցառմանը մասնակցելու է հրավիրել հայտնի մոդելներ Իրինա Շեյքին, Բեհաթի Փրինսլուին, Էմիլի Ռատակովսկիին, Ջիջի Հադիդին, դերասանուհի Վանեսա Հաջենսին: