«Դու պարզապես զարմանալի մարդ ես». Լուսինե Թովմասյանի լուսանկարներն ու գրառումը քրոջ՝ Իրինայի մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ՝ «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի հետ և գրառում արել իրենց հարաբերությունների մասին:

«Չկա ավելի լավ ընկեր, քան քույրը: Եվ քեզանից լավ քույր չկա: Դու պարզապես զարմանալի մարդ ես, և ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց քեզ»,- գրել է Լուսինեն:

Նա միշտ ասում է, որ հպարտանում է ավագ քույրիկով, որն իր համար օրինակ է եղել կյանքի ընթացքում: