Գոռ Հակոբյանի որդիների մկրտությունն ու ընտրված անունները (լուսանկար)

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն ու կինը՝ Հրուշ Մնոյանն, այսօր մկրտել են իրենց երեք որդիներին՝ Վարդանին, Ֆելիքսին և Ռիչարդին։ Այս մասին Գոռը հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով որդիների լուսանկարը եկեղեցուց։

«Մկրտություն․ Մոնթեն, Նարեկն ու Վազգենը»,- լուսանկարին կից գրել է դերասանը՝ հայտնելով երեխաների համար ընտրված մկրտության անունները։

Հավելենք նաև, որ այսօր Գոռի կրտսեր որդին՝ Ռիչարդը, դառնում է մեկ տարեկան։