Ինչո՞ւ է Արիանա Գրանդեն լաց եղել բեմում

«Մանչեսթերի հպարտությունը» խորագրով երաժշտական միջոցառումը նվիրված էր 2017 թվականին Մանչեսթերում ահաբեկչության զոհերին:
Միջոցառմանը ելույթ ունեցան տասնյակ հայտնի աստղեր, որոնց թվում էր նաև Արիանա Գրանդեն: Իր ելույթը գեղեցկուհին չկարողացավ հասցնել ավարտին և լաց լինելով լքեց բեմը:
Ետնաբեմում լրագրողների հետ զրույցի ժամանակ Գրանդեն խոստովանեց, որ իր հուզմունքի պատճառը այդ սարսափելի դեպքի մասին հիշողություններն էին. 2017 թվականին հենց Արիանայի կատարման ժամանակ տեղի ունեցավ այն սարսափելի պայթյունը, ինչի հետևանքով մահացավ 22 մարդ, և հիվանդանոց տեղափոխվեց 120 վիրավոր:
Վերադառնալով բեմ՝ նա հիացրեց երկրպագուներին իր «Աստված կին է» կատարմամբ: Դրան հաջորդեց «Արցունքներ չեն մնացել լաց լինելու համար» երգը, որը նվիրված էր ահաբեկչության զոհերի հիշատակին:

«Շնորհակալ եմ Մանչեսթերին, որ ինձ ընդունեց այդքան մեծ ոգևորությամբ և ջերմությամբ: Ես հույս ունեմ իմ կատարմամբ նրանց հուսադրել ու աջակցել: Դժբախտությունները մեր կյանքի մի մասն են, հարկավոր է գտնել մտերիմ մեկին, ով կսփոփի ու կհանգստացնի ձեզ նման դժվար պահերին»,- կիսվել է երգչուհին՝ պատմելով, որ ահաբեկչությունից հետո ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել տուժածների ընտանիքներին:
Արիանան նաև խոստովանել է, որ այդ դժբախտությունից ամիսներ անց ստացել է ևս մեկ հարված ճակատագրից. նրա զուգընկերը՝ 26-ամյա երաժիշտ Մակ Միլերը մահացել էր թմրանյութերի չարաշահման պատճառով: Երգչուհու պնդմամբ՝ 2017 թվականն իր կյանքի վատագույն տարին էր: