«Օր մեկ»․ Քիմ Քարդաշյանն ակնկարկել է նոր հեռուստանախագիծ սկսելու մասին

FILE - Kanye West, left, and Kim Kardashian attend the WSJ. Magazine Innovator Awards on Nov. 6, 2019, in New York. Kim Kardashian West filed for divorce Friday, Feb. 19, 2021, from Kanye West after 6 1/2 years of marriage. Sources familiar with the filing but not authorized to speak publicly confirmed that Kardashian filed for divorce in Los Angeles Superior Court. The filing was not immediately available. (Photo by Evan Agostini/Invision/AP, File)

Թվում էր, թե ամուսնալուծության քաշքշուկի, չորս երեխաներ ունենալու, սեփական բյութի-իրերի արտադրանքները ստեղծելու արանքում Քիմ Քարդաշյանն ազատ ժամանակ չի ունենում։ Բայց արի ու տես, որ աստղը որոշել է հեռուստանախագծով հանդես գալ։

Քարդաշյանը Ինստագրամի իր Stories-ում տեղադրել է խոսափողի տուփի լուսանկար՝ մակագրությամբ ՝ «Օր մեկ»: Այս մասին տեղեկացնում է Digital Spy-ը։

Պարբերականը գրում է, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքն աշխատում է նոր շոուի վրա Hulu հեռուստաընկերության հետ։ Կայքի տեղեկություններով՝ շոուն արդեն արտադրության մեջ է։

Այս տարվա հունիսին 14 սեզոն ունենալուց հետո ավարտվեց Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուն։ Քիմը այդ ժամանակ ասել էր, որ ընտանիքի շատ անդամներ հոգնել են անդադար տեսախցիկների ներկայությամբ ապրելուց, բայց վստահեցրել էր երկրպագուներին, որ իրենք երկար ժամանակով չեն բացակայելու էկրաններից։