Անաստասիա Զավորոտնյուկը մեկնաբանել է իր՝ քաղցկեղ ունենալու մասին լուրերը

Օրեր շարունակ բոլոր լրատվամիջոցների քննարկման թեման դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակն էր: Շշուկներ էին տարածվել, որ գեղեցկուհին պայքարում է քաղցկեղի դեմ, և դա է պատճառը, որ նա հեռացել է հեռուստաէկրաններից:
2018 թվականի աշնանը դերասանուհին դուստր է պարգևել իր ամուսնուն՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևին: Երկար տարիներ չկարողանալով հղիանալ՝ Զավորոտնյուկը արտամարմնային բեղմնավորման էր դիմել, ինչն էլ երկրպագուների կարծիքով կարող էր լինել քաղցկեղի առաջացման պատճառը:
Երկար ժամանակ դերասանուհին ոչ մի կերպ չէր մեկնաբանում այդ շշուկները, սակայն նրա մտրեիմ ընեկրենրից գեղասահորդ Իլյա Ավերբուխը հավատացրել է երկրպագուներին և լրագրողներին, որ Անաստասիան լիարժեք առողջ է և չունի ոչ մի խնդիր:

Հեռուստաէկրաններից Զավորոտնյուկը հեռացել է, որպեսզի իրեն ամբողջությամբ նվիրի իր փոքրիկ դստերը: Դերասանուհին նաև զբաղված է փասթաթղթային հարցերով, որովհետև շուտով մեկնելու է Ռուսաստանից և մշտական բնակություն է հաստատելու ԱՄՆ-ում:

«Ինչպե՞ս կարելի է հորինել այսպիսի սարսփելի լուրեր: Այդ ամենը հիմարություն է: Բարեբախտաբար, Անաստասիայի մոտ ոչ մի հիվանդություն էլ չեն հայտնաբերել և, նա երջանիկ է իր ամուսնու ու երեխայի հետ»,- մեկնաբանել է Իլյա Ավերբուխը:

«Գուցե կտխրեցնեմ չարախոսներին, բայց ամեն բան լավ է»,- լսելով իր հիվանդության մասին լուրը՝ մեկնաբանել է Անաստասիա Զավորոտնյուկը: