Ռուսաստանաբնակ միլիարդատեր, ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը և «БЛИЦ ФИЛЬМ» կինոստուդիան ֆիլմն են նկարահանում գրող Մաքսիմ Գորկու սիրուհու մասին: Բարոնուհի Մարիա Բուդբերգի մասին լրտեսական շարքը մշակման փուլում է:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, բազմասերիանանոց նախագծի աշխատանքային անվանումն է «Բարոնուհի Բուդբերգ-Կարմիր խոլորձ»: Այն կպատմի անցյալ դարի ամենախորհրդավոր կանանցից մեկի մասին:
Սերիալի սեցենարի հեղինակներն են Սարկիսովն ու Օլգա Լարիոնովան:
«Երկու տարի առաջ, երբ սկսեցի նյութեր հավաքել Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու մասին, ես ծանոթացա երկու զարմանալի և հետաքրքիր կանանց կյանքին՝ Մարիա Զակրևսկայայի (Բուդբերգ) և Մարիա Ֆեդորովնա Անդրեևային: Ինձ թվում էր, որ աշխարհը պետք է իմանա դրանց մասին»,- պատմել է Սարկիսովը:
Սերիալի նկարահանումները նախատեսվում է սկսել 2022 թվականին: Նախագծի դերասանական կազմը և պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չեն: